Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ջեյմս ՈՒորլիքը հիշել է հրադադարի քսանամյակը

Ջեյմս ՈՒորլիքը հիշել է հրադադարի քսանամյակը
07.05.2014 | 11:42

Մայիսի 7-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում պաշտոնապես ներկայացրեց Սթիվ Ջոբսի կենսագրականի հայերեն թարգմանությունը: Գրքի շնորհանդեսին ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, որի ժամանակ էլ նա պատասխանեց լրագրողների հարցերին:

Լրագրողներին հետաքրքրում էր պարոն Հեֆֆերնի տեսակետը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի ելույթի մասին, որում նա անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին՝ նշելով, որ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի:
«Դեսպան ՈՒորլիքը ԱՄՆ ներկայացուցիչն է ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այսօր նա ամերիկյան քաղաքականությանը վերաբերող ելույթ է ունեցել Վաշինգտոնում: Այդ ելույթը ներկայացնելու համար նա ուներ երեք պատճառ: Առաջինը՝ մայիսի 14-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ստորագրման ամսաթիվն է: Դա Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապ ունեցող շատ կարևոր պահ է: Հրադադարի քսանամյակին ընդառաջ արժե, որ քաղաքականությունը ներկայացնող, պարզաբանող հայտարարություններ հնչեն: Ելույթը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերջին վեց ամիսներին Լեռնային Ղարաբաղի հարցին վերաբերող գործընթացում չկա առաջընթաց: Այդ ելույթով նա հույս ունի, որ կկարողանա բանակցային գործընթացին նոր լիցք հաղորդել: Երրորդ նպատակը այդ ելույթով քաղաքականությունը ներկայացնելն է: Կարևոր է, որ հակամարտության բոլոր կողմերը՝ երկրները, ժողովուրդները, կարողանան տարբերակել Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների կարգավիճակը: Մենք այն տպավորությունն ունենք, որ երկու մայրաքաղաքներում բոլոր այս տարածքները դիտարկվում են որպես Լեռնային Ղարաբաղ, բայց դրանք տարբեր են և բանակցային գործընթացում պետք է հաշվի առնել այդ հանգամանքը»,- նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Ջոն Հեֆֆերնը նշեց, որ ակնկալում են առաջիկայում երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է տեսնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռանկարները:
«Երկու կողմերը՝ և՛ Հայաստանը, և՛ Եվրամիությունը, հայտնել են գործընթացը շարունակելու իրենց մտադրության մասին: Կապված Մաքսային միության հետ՝ որոշ ուղղություններով կողմերը չեն կարող աշխատել: Կարծում եմ, շատ լավ է, որ հայ ժողովուրդը ձգտում է եվրաինտեգրման, և բոլոր կողմերը կխրախուսեն այդ գործընթացը»,- ասաց Ջոն Հեֆֆերնը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ